Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Կիտ Բինը հայտարարել է, որ եթե ներկայիս դեսպան Մեթյու Բրայզան լքի իր զբաղեցրած պոստը, ապա Բաքվում ԱՄՆ դեսպանատունը կարող է գլխավորել ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Ադամ Սթեռլինգը՝ որպես ժամանակավոր հավատարմատար։
Բինը մանրամասնել է, որ դիվանագիտական ընթացակարգի համաձայն՝ դեսպանի բացակայության պայմաններում առաքելության ղեկավարի տեղակալը դառնում է նոր ժամանակավոր հավատարմատար։
Նշվում է, որ Ադամ Սթեռլինգը նախքան Բրայզայի Ադրբեջան ժամանելը 7 ամիս ծառայել է որպես ժամանակավոր հավատարմատար։








































