Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է Մադոննայի նոր երգը համացանցում անօրինական տեղադրելու մեջ:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, տղամարդուն ձերբակալել են դեկտեմբերի 21-ին Սարագոսում: Նրա ինքնությունը չի պարզվում, ոստիկանությունը նշել է միայն նրան անվան սկզբնատառերը` J.M.R.: Հայտնի է նաև, որ նա 31 տարեկան է և երգչուհու երկրպագուն է:
Give Me All Your Love երգը համացանցում տարածվել է 2011 նոյեմբերին: Երգչուհին, որը լուրջ բարկացել էր այդ փաստի առթիվ, պահանջել է այն մանրամասն հետաքննել:
Ոստիկանությունը, որը խուզարկություն է անցկացրել կասկածյալի բնակարանում, նրա համակարգչում հայտնաբերել է Մադոննային երգը: Թե ինչպես է այն հայտնվել համակարգչում՝ հայտնի չէ: Ձերբակալությունից հետո նրան մեղադրանք են առաջադրել, այնուհետև բաց թողել: