Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, քիչ առաջ Ճապոնիայի հարավում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնն, ըստ թերթի հաղորդած տվյալների, գտնվում է Ճապոնիայի Չիչի կղզուց 100 կմ հեռավորության վրա` Խաղաղ օվկիանոսում, 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.4 մագնիտուդ: Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնում է ցունամիի վտանգի մասին: Ավերածությունների և զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան:
Այսօր այս շրջանում տեղի է ունեցել ևս մեկ ուժեղ երկրաշարժ Ինդոնեզիայի սահմանի մոտ` 5.7 մագնիտուդ ուժգնությամբ: Մասնագետները հայտնում են այս շրջանում սեյսմիկ ակտիվության նոր փուլի մասին: