Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր իրենց կնոջ մահվանից հետո մի քանի տարիների ընթացքում չեն ամուսնանում, հոգեկան հիվանդություններ ձեռք բերելու ավելի մեծ վտանգի տակ են, քան նրանք, ովքեր նոր սեր են գտնում:
HealthDay-ը գրում է, որ հետազոտողները ուսումանասիրել են 691 շվեդ այրի տղամարդու կյանքը նրանց կանանց մահվանից հետո և պարզել են, որ նրանք, ովքեր կարողացել են նոր զուգընկեր գտնել, ավելի հեշտ են դիմացել իրենց կնոջը կորցնելու փաստի հետ:
Բայց այն այրի տղամարդիկ, ովքեր կնոջ մահավանից հետո 5 տարիների ընթացքում դեռևս միայնակ են եղել,ավելի հավանական է եղել, որ նրանք կտառապեն անքնությունից, հոգեկան տարբեր խանգարումներից: Նրանք ավելի հավանական է, որ կօգտագործեն հանգստացնող հաբեր: Հետազոտությունը իրականացրել են Գոթենբուրգի համալսարանի գիտնականները:










































