Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոն ներկայացրել է իր կառավարության կազմը:
Երկրի էկոնոմիկայի նախարար է նշանակվել Lehman Brothers–ի նախկին բանկիր Լուիս դե Գուինդոսը:
BBC-ն գրում է, որ կառավարությունն իր աշխատանքները կսկսի հինգշաբթի օրը, իսկ ուրբաթ օրը տեղի կունենա առաջին նիստը:
Նշենք, որ Lehman Brothers բանկը 2008 թվականին փակվեց` նրա պարտքերը կազմում էին 600 մլրդ դոլար:











































