Լիբիայի ազգային խորհրդի ղեկավար Մուսթաֆա Աբդել Ջալիլն այսօր հայտնել է, որ լիբիացի ապստամբները, ովքեր պայքարել են քադաֆիականների դեմ, կներգրավվեն Ազգային անցումային խորհրդում:
Աբդել Ջալիլն, այսպես կոչված, հեղափոխականներին կամ նախկին ապստամբներին, ովքեր Տրիպոլիում հավաքվել էին համաժողովի, ասել է կազմել թեկնածուների մի ցանկ, որում ներգրավվածները կմտնեն Ազգային անցումային խորհրդի մեջ:
AFP-ը գրում է, որ Ջալիլն ասել է, թե իրենք կընտրեն «յոթ, ութ կամ ինը մարդ՝ Ազգային խորհրդի անդամ դառնալու համար»:








































