ՀՀ ԱԻ նախարարությունն «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտ այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.30-ին, մարվել` 20.40-ին:
Այրվել է «Կալինա» տաքսի ծառայությանը պատկանող «Լադա Կալինա» մակնիշի Տ 27 39 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ:










































