2012 թ. ապրիլի 9-ի, հուլիսի 16-ի, օգոստոսի 13-ի և սեպտեմբերի 17-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար կտեղափոխվեն 2012թ. ապրիլի 14, հուլիսի 21, օգոստոսի 18 և սեպտեմբերի 29` շաբաթ օրերը: Այս մասին որոշումը նախատեսվում է ընդունել կառավարության վաղվա նիստում:
«Աշխատանքային օրերը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերին այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:









































