Վաղը կառավարության նիստում կհաստատվի «Արփի լիճ» ազգային պարկի 2011-2015 թվականների կառավարման պլանը:
«Արփի լիճ» ազգային պարկի սոցիալ-տնտեսական ներկա պայմաններին համահունչ կառավարման պլանի մշակումն ուղղված է «Կենսաբազմազանության մասին» Կոնվենցիայի դրույթների իրականացմանը, հանրապետության լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության պահպանության հետագա բարելավանը, բնապահպանական և բնօգտագործման աշխատանքների ներդաշնակեցմանը, այդ բնագավառում միասնական համակարգված քաղաքականությանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը, ինչպես նաև ազգային պարկում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Նախագծի համաձայն`հանրապետության տարածքում ընթացքի մեջ են հողօգտագործման սխեմաների կազմման, հողերի սեփականաշնորհման աշխատանքները: Այս առումով կարևորվում է ԲՀՊՏ-ի գիտականորեն հիմնավորված սահմանազատումը, կառավարման պլանների մշակումը, պահպանության և օգտագործման ռեժիմների հստակեցումը:











































