Sunday, 28 06 2026
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է

«Եթե Թուրքիան չկատարի Ֆրանսիայի ուզածը, վաղը Ցեղասպանության մասին օրինագիծը Սենատում անպայման կընդունվի». Ստեփան Գրիգորյան

Այն հիստերիան և աղմկոտ արձագանքը, որ ֆրանսիական Սենատում Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի առնչությամբ առկա են Թուրքիայում, թույլ է տալիս ենթադրել, որ օրինագծի ընդունման հավանականությունը բավական մեծ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Չի բացառվում, որ Ֆրանսիան Հայաստանի հետ կապված հարցերում Թուրքիայից ինչ-որ զիջումներ պետք է ստանա և Ցեղասպանության հարցն օգտագործելով՝ փորձում է Թուրքիային ստիպել այլ հարցերում ինչ-ինչ քայլեր անել: Սա այն լծակն է, որի միջոցով Ֆրանսիան ուզում է որոշ հարցեր լուծել: Ֆրանսիան ցանկանում է ժամանակ շահել, Թուրքիային ժամանակ տալ: Միաժամանակ, չի բացառվում, որ Թուրքիան ցանկանում է հաճոյանալ ինչպես հայկական, այնպես էլ թուրքական կողմերին, որպեսզի երկու կողմերն էլ ինչ-որ տեղ բավարարված լինեն, և այդ փաստն ընտրությունների ժամանակ շատ տեղին օգտագործվի:

Եթե Թուրքիան չկատարի Ֆրանսիայի ուզածը, վաղն այդ օրինագիծն անպայման կընդունվի Սենատում: Թե որ ուզածը, ես չգիտեմ, բայց հաստատ է, որ Ֆրանսիան ինչ-որ բան ուզում է Թուրքիայից: Դրանք, հավանաբար, գլոբալ վերադասավորումների հետ կապված հարցեր են: Ֆրանսիան ինչ-որ բան է ուզում Թուրքիայից, և եթե Թուրքիան դա նրան չտա, օրինագիծը կընդունվի»,- ամփոփեց քաղաքագետը:

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատի անդամ, սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆիլիպ Կալտենբախը, նոյեմբերի 21-ին, Սենատի օրակարգ էր վերադարձրել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Այն քվեարկության կդրվի դեկտեմբերի 22-ին: Նշենք նաև, որ Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին 196 դեմ և 74 կողմ ձայներով մերժել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում