ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ավելացրել է իր խաղաղապահ ուժերի թիվն իսրայելա-սիրիական սահմանի վրա` նախազգուշացնելով, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդել իր գործողությունների վրա:
15 անդամ ունեցող խորհուրդն այսօր քվեարկել է մանդատը վերականգնելու օգտին, ըստ որի՝ հունվարից 6 ամսով սահմանի վրա կլինի 1000 հոգուց ավելի զինվոր:
Associated Press-ը հայտնում է, որ խորհրդի որոշումը, որի հետ համաձայն են նաև ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, կապված չէ Սիրիայում տեղի ունեցող ցույցերի հետ։ Սակայն խորհուրդը հայտնել է, որ «տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդեցություն ունենալ խաղաղապահ ուժերի գործողությունների վրա»:








































