IMDb պորտալը ներկայացրել է 2011 թվականին ամենապահանջարկ ունեցող դերասանների անունները:
Դերասանների վարկանիշի ցուցակը կազմելու ժամանակ հեղինակների համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, թե ինչքան են եղել ֆիլմերի դիտումները տվյալ դերասանների մասնակցությամբ :
Բարձր վարկանիշ ունեցող դերասանների ցուցակում առաջին տեղում է Նատալի Պորտմանը: Հիշեցնենք, որ 2011 թվականին Նատալին ստացել է «Օսկար»՝ որպես լավագույն դերասանուհի։ Երկրորդ տեղում է Միլա Կունիսը, երրորդ տեղում ` Ջոնի Դեպը:
Նշենք , որ IMDb–ը խոշորագույն համացանցային պորտալն է, որտեղ ամեն ամիս այցելում են 110 մլն համացանցից օգտվողներ:








































