Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12.50-ի սահմաններում, Արարատ քաղաքի Աբովյան և Շահումյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և դիմել փախուստի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 17.00-ին, պարզվել է, որ երեխային «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատ գյուղի 51-ամյա մի բնակիչ:
Կատարվում է քննություն:









































