Հունվարի 1-ից ԵՄ նախագահությունը ստանձնող Հունգարիայի արտգործնախարար Յանոս Մարտոնին Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: «Իմ կարծիքով, ԵՄ առջև մեծ ստրատեգիական ընտրություն է ծառացել: Կա՛մ ԵՄ սահմաններից դուրս նոր Օսմանյան Կայսրություն է ստեղծվելու, որը կլինի ԵՄ մրցակիցը, կա՛մ բոլոր ուժերը միավորելով` պետք է հասնել նրան, որ Թուրքիան ԵՄ անդամ դառնա: Ես կարևորում եմ Թուրքիայի ԵՄ անդամակցությունը և Հունգարիայի նախագահության շրջանում աշխատելու եմ, որ Թուրքիայի հետ բանակցությունները առաջ ընթանան, դրա համար ինչ որ հարկավոր է անելու եմ»: