Monday, 08 06 2026
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը

ԱՄՆ Կոնգրեսն Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի իրավական հանձնաժողովի համանախագահներ Թոմ Լանթոսն ու Ջեյմս Մաքգովերնը նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում նրան կոչ են արել բանտերից ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին։

Նամակում նրանք մտահոգություն են հայտնում Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցի չլուծման կապակցությամբ. «Մենք գնահատում ենք տնտեսական ու սոցիալական կայունությանն ուղղված Ադրբեջանի ջանքերը։ Սակայն մտահոգված ենք, որ Ադրբեջանը չի կարողանում ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը և առաջին հերթին լուծել քաղբանտարկյալների հարցը։ Ադրբեջանի կառավարությունը պետք է պահպանի իր միջազգային պարտավորությունները»։

Հիշեցնենք, որ ներկայումս ադբեջանական իշխանությունները չեն ընդունում երկրում քաղբանտարկյալների առկայությունը, ինչի պատճառով էլ տևական ժամանակ հրաժարվում են մուտքի արտոնագիր տրամադրել ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆեր Շտրասերին։

Այս կապակցությամբ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով բաժնի պետի տեղակալ Ռեյչել Դենբերն օրեր առաջ հայտարարել էր. «Եթե Ադրբեջանում ամեն ինչ լավ է, և թաքցնելու ոչինչ չկա, այդ դեպքում ինչո՞ւ են ադրբեջանական իշխանությունները խոչընդոտում Շտրասերի ժամանմանը։ Ադրբեջանը մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարի պատրանք է ստեղծում։ Միջազգային հանրությունն ադրբեջանական իշխանություններից ակնկալում է իրական փոփոխություններ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում