ԱԻՆ լրատվական ծառայությունը «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի թիվ 76 շենքի 42-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եվ հեռախոսի զանգերին:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, փրկարարները բացել են դուռը եվ ննջասենյակում հայտնաբերել 1956 թ. ծնված Գոհար Ալավերդյանի դին եվ հանձնել ոստիկանությանը:







































