Մանչեսթրի օդանավակայանում 12 թռիչք է հետաձգվել այն պատճառով, որ մի շուն փախել է իր տիրոջից:
Mail Online-ը հայտնում է, որ հարկավոր է եղել փոքրիկ ուղղաթիռով անցնել 100 մղոն տարածք, որպեսզի օդանավակայանի անձնակազմը գտնի շանը: Այդ ընթացքում 12 թռիչքների ուղևորներ ստիպված են եղել սպասել:
Լոնդոնի ամենամեծ միջազգային օդանավակայանի անձնակազմից 40 րոպե է պահանջվել շանը գտնելու համար: Փնտրտուքների ընթացքում որոշում է կայացվել փակել թռիչքուղիները` շան ապահովությունը երաշխավորելու նպատակով:






































