Saturday, 27 06 2026
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան

Այս ուժերից ցանկացած երկուսի միանալը նշանակում է դուրս գալ մյուսի դեմ. Հ. Բագրատյան

«Եթե պարզվի, որ «Բարգավաճ Հայաստանն» անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից և պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա Հայ ազգային կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները»,- նոյեմբերի 25-ի հանրահավաքում հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այսպիսով, ՀԱԿ առաջնորդը խոսել էր «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համագործակցելու նպատակահարմարության մասին։

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցի ընթացքում, խոսելով այդ մասին, Կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է. «Տեր-Պետրոսյանի վերլուծությունը ես այսպես եմ հասկացել. կա 3 հիմնական քաղաքական ուժ, որ գնում են ընտրության` ՀԱԿ-ը, «Բարգավաճ»-ն ու Հանրապետականը: Այս երեք ուժերը երեք տարբերակ ունեն` երեքն էլ գնում են առանձին, երեքն էլ գնում են միասին (սա, ճիշտ է, բացառված է) և երկու ուժը միասին են` մյուսի դեմ: Այսինքն` այս ուժերից ցանկացած երկուսի միանալը նշանակում է դուրս գալ մյուսի դեմ»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու պետք է այդ ուժերից երկուսը միանան, Բագրատյանն ասել է. «Որովհետև այդպես է ուզում Հանրապետականը: Հանրապետական ասում է` եկեք պայմանավորվենք։ …Իսկ եթե երեքը առանձին են գնում ընտրության, ապա Հանրապետականն ու «Բարգավաճ»-ը, անկախ նրանից, որ իրենք իշխանության կրողներ են, դուրս են գալիս իրար դեմ և պետք է կիսեն իշխանամետ ընտրազանգվածը: Այդ առումով Տեր-Պետրոսյանի ելույթը հակված էր նրան, որ դրդի «Բարգավաճ»-ին` ասելով, որ այս երեք տարբերակը կա, ինչքան հնարավոր է շուտ որևիցե մեկը ընտրիր: Ոչ ՀԱԿ-ը երազում է «Բարգավաճ»-ի հետ միանալ, կամ ոչ էլ չի երազում… Այդպես չէ: ՀԱԿ-ի խնդիրն է հիմա` թույլ չտալ «Բարգավաճ»-ին և Հանրապետականին միանալ: Որովհետև երկուսով կմիանան և ամբողջ այդ ընտրակեղծիքները կկրկնապատկվեն, կքառապատկվեն, ֆինանսական միջոցները կմիանան և այլն, և այլն: Իսկ եթե «Բարգավաճ»-ը առանձին ձայներ է հավաքելու, նրա յուրաքանչյուր հավաքած 10 ձայնից 9-ը Հանրապետականի ձայնն է, իշխանության ձայնը»:

Հարցին, թե ինչ է առաջարկում ՀԱԿ-ը, որպեսզի Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը չմիանա ՀՀԿ-ին, Բագրատյանը պատասխանել է. «Ոչ մի բան էլ չի առաջարկում: ՀԱԿ-ը առաջարկում է, ասում է` ես գնալու եմ ազատ ընտրությունների, եթե դու հիմա թոթոփես այն կեղծիքը, որ ունեցել ես… կարող է և մեր հետ համագործակցություն ստացվի: «Բարգավաճ»-ը պիտի հասկանա, որ կարող է լինել Հանրապետականի կողքին` միշտ երկրորդական դերում ու աստիճանաբար ոչնչանալով: Որովհետև… եթե դրանց նպատակը անընդհատ իրար հետ լինելն է, ապա անհասկանալի է դառնում, թե ինչ իմաստ ունի ընդհանրապես կուսակցություն պահելը»:

Արձագանքելով այն դիտարկմանը, թե, Կոնգրեսի կողքին կանգնելով, արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան»-ը նույն երկրորդական դերը չի ստանձնի, նախկին վարչապետն ասել է. « Ոչ, չի ստացվի: Մենք չենք ասում` մեր կողքին կանգնի: Մենք ասում ենք` միացիր անարդարությունների դեմ պայքարելու համար»:

«Այս վիճակը կշարունակվի: Ռեսուրսները Հանրապետականի պակասում են, ոչինչ չունի` ո’չ մարդ ունի, ո’չ խելք ունի, ո’չ տաղանդ ունի, ո’չ պոտենցիալ ունի: Տնտեսության վիճակը վատ է… Գողանում են, շատ են գողանում, բարձրաբերձ պաշտոնները շատ են գողանում: Նրանք, ովքեր դեռ երեկ հույս էին կապում, նոր էին եկել իշխանություն, նրանք նույնպես դարձան գող ու օլիգարխ: Համատարած կոռուպցիա է, կաշառակերություն, և խրախուսվում է, պահանջվում է այդ կաշառակերությունը հենց ամենավերևից… Նայեք տնտեսական ցուցանիշներին. նրանք իրավունք չունեն մայիսին քվեարկության գնալ: Բա այս կուսակցությունը չէ՞ր, որ երկու անգամ վիճակը պիտի լավացներ»,– իրավիճակը նկարագրելով՝ ամփոփել է Հրանտ Բագրատյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում