Mail Online-ը գրում է, որ մի շարք փորձարկումներից հետո իտալացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ծածկոցի ստեղծման ժամանակ չկար բավականաչափ զարգացած տեխնոլոգիա` այն կեղծելու համար: Պարզվել է, որ նման պատկեր ստանալու համար հարկավոր էր լույսի կուրացնող առկայծում:
Հիշեցնենք, որ 1988 թվականին Օքսֆորդում, Ցյուրիխում և Արիզոնայում արված հետազոտությունները ցույց են տվել, որ ծածկոցը ստեղծվել է 1260–1930-ական թվականներին: Աստվածաբանները, սակայն, գտնում են, որ ծածկոցը ստեղծվել է այն ժամանակ, երբ Հիիսուս Քրիստոսը հարություն է առել:
Նոր տեխնոլոգիաների ազգային գործակալության գիտնականները փորձել են ստեղծել ծածկոցի կրկնօրինակը, բայց հասկացել են, որ դրա համար հատուկ տեխնոլոգիա է հարկավոր:
Պրոֆեսոր Պաոլո դի Լազարոն ասել է. «Երբ խոսքը լույսի առկայծման մասին է, որը կարող է կտորի վրա այնպիսի պատկերներ ստեղծել, ինչպիսիք Թուրինյան ծածկոցի վրա են, ապա, անկասկած, հարկավոր է խոսել հարության և հրաշքների մասին»։











































