Sunday, 07 06 2026
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ

Աղքատությունը կնվազի, եթե իշխանությունը չպայքարի դրա դեմ. Արմեն Մարտիրոսյան

Կառավարությունն ասում էր, թե մեր 100 հազար հայրենակիցները գնացել էին արտագնա աշխատանքի, բայց եթե այդ 100 հազարը գնացել են արտագնա աշխատանքի, ապա պետք է Նոր տարվա դեմ անպայման վերադառնային, և արդյունքում պետք է առևտուրը ծաղկեր: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, առևտրի շրջանառությունն ավելացել է ընդամենը 2.1%-ով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դրա մեջ նաև գնաճը պետք է հաշվել, և կպարզվի, որ առևտրի ֆիզիկական ծավալները ոչ թե ավելացել, այլ նվազել են:

«Այսինքն՝ միանշանակ 2 միտում կա՝ հայրենակիցների մեծ մասը, ցավոք, իսկապես արտագաղթել է, ոչ թե արտագնա աշխատանքի է մեկնել, և եթե գնաճն ենք հաշվի առնում՝ ֆիզիկական աճ գոյություն չունի»,- փաստեց Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ նվազումը բացառապես պայմանավորված է նրանով, որ գյուղատնտեսական սեզոնն ավարտվել է, և մեզ մոտ որևէ այլ կայուն աճ ապահովող ոլորտ գոյություն չունի: Մենք տնտեսական խորը խնդիրների առջև ենք կանգնած

Հարցին, թե տնտեսության ներկայիս միտումների արդյունքում հնարավոր կլինի՞ պայքարել աղքատության դեմ, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե իշխանությունն անընդհատ չպայքարի աղքատության նվազման դեմ, այլ հանգիստ թողնի այդ դաշտը, հնարավոր է մի օր տեսնենք, որ խնդիրը լուծվում է: Որքան իշխանությունը ինչ-որ բանի համար պայքարում է, միշտ դրա հակառակ արդյունքն ենք տեսնում:

Աղքատության դեմ պայքարում են՝ այն դարձել է պաշտոնական 35%, ոչ պաշտոնական՝ 60%, կարծում եմ՝ շատ ավելի շատ, երբ հաշվի ենք առնում, թե որն է միջին աշխատավարձը, որն է նվազագույն աշխատավարձը և որն է կենսապահովման նվազագույն զամբյուղը:

Պայքարում են արդար, օրինական ընտրությունների համար, բայց ամեն մի ընտրություն նախորդից ավելի վատն է լինում:

Պայքարում են մոնոպոլիաների դեմ՝ քանի գնում տնտեսության կենտրոնացվածությունը մեծանում է:

Պայքարում են եկամուտների բևեռացվածության դեմ՝այնքան սրվում է»,- ասաց Ա. Մարտիրոսյանն ու հավելեց. «Այն, ինչ խոսում են՝ գեղեցիկ խոսքեր են: Նախագահի և վարչապետի վերջին խոսքերը գեղեցիկ ճառեր են, բայց որքան գեղեցիկ է ճառը, այնքան շատ ավելի հեռու է իրականությունից, և այդ անդունդն ավելի է խորանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում