Ցուրտ եղանակը, որն առկա է Հնդկաստանի հյուսիսային և արևելյան շրջաններում, դարձել է 39 մարդու մահվան պատճառ: Նրանք մահացել են ցրտահարումից: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Միայն նախորդ օրվա ընթացքում ցածր ջերմաստիճանի պատճառով մահացել է 11 մարդ, ովքեր բնակվում էին Պենջաբ և Խարյանա նահանգներում:
Շատ ցուրտ է արևելյան Բիխար նահանգում: Այնտեղ ձմեռվա ցրտի պատճառով ժամանակավորապես հետաձգվել են դպրոցի դասերը: Սրինագար նահանգի մայրաքաղաքում զրո աստիճան է, և քաղաքի ջրամատակարարման խողովակը դադարել է գործել:
Ցրտում է նաև երկրի մայրաքաղաք Նյու-Դելիում: Այնտեղ առավոտից մառախուղ է: Տեղի օդանավակայանում հետաձգվել է թռիչքների մեծ մասը:







































