Apple ընկերությունը 500 միլիոն դոլարով գնել է իսրայելական Anobit ընկերությունը, որը զբաղվում է հիշողության կրիչ-տեխնոլոգիաների մշակմամբ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով իսրայելական Calcalist թերթին:
Անցած շաբաթ պարբերականը հայտնել էր ընկերությունների բանակցությունների մասին, և որ հնարավոր գործարքը գնահատվում է 400-500 միլիոն դոլար:
Բացի այդ, Apple-ը մտադիր է Իսրայելում բացել իր հետազոտությունների և մշակումների կենտրոն: Այն լինելու է Apple-ի առաջին կենտրոնը ԱՄՆ սահմաններից դուրս:
Anobit-ը և Apple-ը գործակալությանը ոչ մի մեկնաբանություն չեն տվել:
Anobit տեխնոլոգիաները արդեն կիրառվում են Apple-ի որոշ սարքերում, մասնավորապես iPhone, iPad և MacBook Air սարքավորումներում: