Грузия Online-ի փոխանցմամբ, այսօր Թբիլիսիում կայացել է տնտեսական համագործակցության գծով վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը նախագահել են Վրաստանի ու Ադրբեջանի վարչապետներ Նիկա Գիլաուրին ու Արթուր Ռասիզադեն։
Նիստում Գիլաուրին հայտարարել է, որ վրաց-ադրբեջանական հարաբերությունները շատ կարևոր են ռազմավարական համագործակցության տեսանկյունից.
«Վրաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցությունն իրականացվում է ոչ միայն երկու երկրների նախագահների, այլև՝ երկու ժողովուրդների մակարդակով։ Այդ մասին է վկայում նաև այն, որ վերջին տարիներին 60 տոկոսով աճել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը։ Բացի այդ, աճել է ադրբեջանցի զբոսաշրջիկների հոսքը Վրաստան։
Ադրբեջանն այն երկրներից մեկն է, որ Վրաստանում խոշոր ներդրումներ է կատարում։ Վրաստանն ու Ադրբեջանը կամուրջ են կառուցում Եվրոպայի ու Ասիայի միջև, ինչի մասին վկայում են տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ երկու երկրների միջև կնքված համաձայնագրերը։ Խոսքը «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղի, «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ) գազատարի և «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի մասին է»։










































