Հոլանդացի երկու հեռուստահաղորդավար նիդերլանդական BNN հեռուսաալիքի ուղիղ եթերում կերել են իրենց մարմնից մի կտոր միս:
Բրիտանական Daily Mail պարբերականը նշում է «խիզախների» անունները` Դենիս Սթորմ և Վալերիո Զենո: Նրանք այս փորձը արել են «Փորձաճագար» (Proefkonijnen) հաղորդման շրջանակում, որի ընթացքում հաղորդավարները խախտում են ամենատարբեր տաբուներ և կատարում են տարօրինակ արարքներ:
Վիրաբույժը կտրել է Սթորմի հետույքից, իսկ Զենոյից` որովայնից մի հատված: Կտորները ստացվել են փոքր` մի քանի սանտիմետր: Դրանից հետո խոհարարը, առանց որևէ համեմունքի, յուղի մեջ տապակել է միսը, որպեսզի հաղորդավարները զգան մարդկային մսի իսկական համը:
Նրանք միսը կերել են ստուդիայի հանդիսատեսների աչքի առաջ և դրանից հետո հայտարարել են, որ մարդու մարմնում ոչ մի արտառոց բան չկա և չեն զղջում իրենց արարքի համար: Նրանք, սակայն, հրաժարվել են նկարագրել մսի համը:
Հեռուստահաղորդավարները պնդում են, որ այդ միջոցառումը օրինական է եղել, քանի որ նրանք կամավոր գնացել են կաննիբալիզմի: Չնայած դրան, իրավաբանը, որին ծրագրի պրոդյուսերները դիմել էին կատարվածը մենկաբանելու համար, հայտարարել է, որ Սթրոմը և Զենոն, ինչպես նաև վիրաբույժը, հնարավոր է՝ խնդիրներ ունենան արդարադատության հետ:









































