Ամերիկյան կինոակադեմիան իր կայքում հրապարակել է ֆիլմի համար լավագույն օրիգինալ երգի թեկնածուների շորթ-ցուցակը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, 39 թեկնածուների ցուցակում առաջատար դիրք են զբաղեցնում DAM999, Rio и The Muppets ֆիլմերը, որոնցից յուրաքանչյուրը ցուցակում հայտնվել է երեք երգով:
Առաջին ֆիլմը գեղարվեստական թրիլեր է` Չինաստանում մի ողբերգության մասին, երբ ամբարտակի փլուզման հետևանքով մահացել էին հարյուրհազարավոր մարդիկ: Ֆիլմի համար երաժշտություն էր գրել հայտնի հնդիկ կոմպոզիտոր Օուսեֆաչան` Հնդկասատնի լավագույն կոմպոզիտորներից մեկը:
Rio լիրիկական կոմեդիայի համար երգ է գրել բրիտանացի Ջոն Փաուելը, որն արդեն ոսկե արձանիկ ստացել է 2011 թվականին «Ինչպես վարժեցնել վիշապին» (How to Train Your Dragon) անիմացիայի երգը գրելու համար:
Փաուելը շորթ-լիստում հանդես է գալիս նաև երկու երգով, որոնք գրվել են Every step counts մուլտֆիլմի համար:
Առաջատար դիրքերում է նաև կանադացի Քրիստոֆեր Բեքը` երեք երգով, որոնք հնչում են The Muppets սերիալում: 1998 թվականին նրա աշխատանքը արժանացել է «Emmy» մրցանակի:
Բոլոր սաունդ-թրեյքները վերանայվելու են հունվարի 5-ին: Դափնեկիրների անունները հայտնվելու են 2012 թվականի հունվարի 24-ին: Իսկ ոսկե արձանիկների հանձնման արարողությունը տեղի է ունենալու փետրվարի 26-ին:











































