Google տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը հաստատել է մամուլում նախկինում տարածված լուրերը այն մասին, որ ընկերությունը զբաղվում է սեփական պլանշետային համակարգիչների մշակմամբ:
Ինչպես հաղորդում է Компьюлента պարբերականը, Շմիդտի խոսքերով՝ Google-ը վեց ամսվա ընթացքում թողարկելու է պլանշետ: Սարքավորումը թողարկվելու է Nexus-ի ապրանքանիշի անվան տակ և բնութագրվելու է «ամենաբարձր որակով»: Google-ի ղեկավարը այլ մանրամասներ չի բացահայտել:
Դիտորդները ենթադրում են, որ «ամենաբարձր որակ» ասելով՝ հասկանում են չորսմիջուկային պրոցեսորների և HD դիսփլեյի կիրառում: Որպես օպերացիոն համակարգ, ամենայն հավանականությամբ, ընտրվելու է Android 4.0 Ice Cream Sandwich-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ IHS iSuppli անկախ հետազոտական ընկերությունը կանխատեսել էր, որ մինչև 2016 թվականը ինտերնետ-պլաշետների համաշխարհային վաճառքը գերազանցելու է նոթբուքերի վաճառքին:
Պլանշետների և ուլտրաբուքերի վաճառքը աճելու է մինչև 2015 թվականը: Այս ընթացքում դասական նոթբուքերի մատակարարումը 2012 թվականից նվազելու է` 211 միլիոնից 2015 թվականին հասնելով 188 միլիոնի: Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա iSuppli-ն ենթադրում է, որ 2011 թվականին շուկա է մատակարարվելու 217 միլիոն նոթբուք և 4 միլիոն ուլտրաբուք:











































