Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը հորդանանյան NP Aerospace Jordan ընկերության արտոնագրի հիման վրա սկսում է սաղավարտների ու զրահաբաճկոնների արտադրություն։
Այդ գործընթացը մեկնարկելու է 2012 թվականի առաջին քառորդին։ Նշվում է, որ Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության և հորդանանյան տվյալ ընկերության միջև համապատասխան համաձայնագիրը կնքվել է 2010 թվականի մայիսին։
Ընդհանուր առմամբ, հորդանյան ընկերությունն ադրբեջանական կողմին ապահովելու է 15,000 սաղավարտների և 12,000 զրահաբաճկոնների արտադրության համար անհրաժեշտ բաղադրատարրերով։








































