ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գրանցել է Ռուսատսանաի վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նա դարձել է պաշտոնապես գրանցված առաջին թեկնածուն:
Վլադիմիր Պուտինն առաջադրվել է Единая Россия կուսակցության կողմից: Բացի Պուտինից ԿԸՀ գրանցման փաստաթղթեր են ներկայացրել Справедливая Россия («Արդար Ռուսաստան») կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, ЛДПР-ի (Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցություն) առաջնորդ Վլադիմիր ժիրինովսկին, КПРФ-ի (Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն) առաջնորդ Գենադի Զյուգանովը, ինչպես նաև գործարար Միխայիլ Պրոխորովը և այլք:
ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ. մարտի 4-ին:











































