Ֆիլիպինների նախագահ Բենինո Ակուինոն այսօր հայտարարել է, որ երկրում ազգային աղետ է. փոթորկից ավելի քան 1000 մարդ զոհվել է կամ համարվում է անհետ կորած:
Reuters-ի հաղորդմամբ՝ աղետների ազգային գործակալությունը հայտնել է, որ Կագայան դե Օռո և Իլիլգան քաղաքներում 957 մարդ զոհվել է, 43-ը համարվում են անհետ կորած:
Աղետների գործակալությունը նաև հայտնել է, որ փոթորիկը 13 շրջաններում մեծապես վնասել է 338,000 մարդու, 43,000 մարդ դեռևս գտնվում են էվակուացման կենտրոններում:











































