«Ժողովուրդ»-ը գրում է, որ «Առավոտ»-ը տեղեկացրել էր, որ մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը մտադիր է նամակով դիմել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
«Վերջինից նա խնդրելու է պաշտպանել իր` սեռական փոքրամասնության իրավունքները, երաշխավորել ԱՄՆ տեղափոխվելու անվտանգությունը»:
Սակայն Սերոբ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը, «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ իրենք նման մտադրություն չունեն:
«Ի դեպ, Թաշճյանն ինքը պատվի և արժանապատվության հայցով (պահանջվում է մեկ լումա) դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին, ով ասել էր, թե իր ներկայությամբ տիկին Թաշճյանը սպառնացել է 1999 թվականի վերաբերյալ բացահայտումներ անել, եթե ամուսնու նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնեն»:
«Տեղեկացանք, որ այս գործով առաջին դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 21-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում»,- հավելում է թերթը:










































