Թուրքմենստանում նախագահական ընտրություններում, բացի ներկայիս նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովից, իրենց թեկնածությունն են առաջադրել ևս երեք թեկնածուներ:
Նախագահի թեկնածուներն են՝ Դաշոգուզկի շրջանի վարչակազմի գոյուղատնտեսության վարչության պետ Ռեջեփ Բազարովը, Ծովային տրանսպորտի պետական ծառայության պետի տեղակալ Ռազիգելդի Ռոզիգուլևը և Հալաչկովի մարզպետ Մուրատգելդի Ջումագելդիևը:
Տեղական հեռուստաալիքները հայտնել են, որ թեկնածուները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել են Թուրքմենստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Թուրքմենստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի փետրվարի 12-ին:







































