Անգլիայի հետազոտողները պնդում են, որ հայտնաբերել են կատարյալ երգի բանաձևը:
Today in Tech-ը հայտնում է, որ Բրիսթոլի համալսարանի գիտնականների մի խումբ կարողացել է ստեղծել համակարգչային ծրագիր, որը թույլ է տալիս 60 տոկոս ճշտությամբ պարզել, թե արդյո՞ք երգը հիթ կդառնա, թե՝ ոչ: Ծրագիրը հաշվի է առնում 23 կարևոր գործոն, ինչպիսիք են տեմպը, երգի տևողությունը, ինչպես նաև մի նոր գործոն՝ «երգի տակ պարելու» հնարավորությունը:
Բացի երգի հիթային դառնալու հավանականությունը, գիտնականները կարողացել են պարզել նաև մի քանի հետաքրքիր միտումներ՝ ժամանակակից երգերի շրջանում: Ավելի բարձր երգերն ավելի հավանական է, որ հասարակայնություն վայելեն, քան ավելի ցածր երգերը: Եվ 1990 թվականից սկսած՝ պարզ ռիթմերով երգերն ավելի հաջողակ են համարվում:
Հետազոտողները ստեղծել են մի կայք` scorehit.com, որտեղ հնարավոր է տեսնել գիտնականների կանխատեսումները` երգերի հիթային լինելու մասին: Կայքում նաև ներկայացվել են այն երգերը, որոնց հայտնի և սիրված լինելը գիտնականները ոչ մի կերպ չեն կարողացել բացատրել: Այդ երգերից է օրինակ Guns N’ Roses խմբի November Rain երգը:







































