Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9.5 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 382.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 382 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.28-ով և կազմել 381.95 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 383-385 դրամով և գնել՝ 379-381.5 դրամով:









































