Այսօր կեսօրին արտակարգ պատահար է գրանցվել Գյումրիում:
Ինչպես հաղորդել է «ՑայգTV»-ն, Ալեք Մանուկյան փողոցի 50-ամյակի կամրջից, ըստ ականատեսների, մի երիտասարդ է նետվել:
Դեպքի վայր ժամանած շտապբուժօգնության աշխատակազմը տուժածին տեղափոխել է Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:
Շտապբուժօգնության աշխատակցի հաղորդմամբ` տուժածը 16-ամյա Լեռնիկ Գագիկի Չալապյանն է:
Ներկայում հիվանդանոցում տղային բուժօգնություն է ցուցաբերվում: