2011թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ համաձայն նիստերի օրակարգի` այսօր ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի, արտգործնախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի լիագումար համատեղ նիստին և պաշտպանության նախարարների խորհրդի առանձին նիստին, իսկ դեկտեմբերի 20-ին` հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:











































