Saturday, 27 06 2026
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Անցնող տարին քաղաքական առումով բավական հետաքրքրական տարի էր. քաղաքագետ

Անցնող տարին քաղաքական առումով բավական հետաքրքրական տարի էր` մանավանդ ներքաղաքական զարգացումների առումով: Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա կարևորեց հատկապես 2011 թվականին իշխանության և Հայ ազգային կոնգրեսի միջև ծավալված երկխոսությունը: «Հաջորդ կարևոր գործընթացը ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներսում առկա մոնոլիտության և մրցակցության հանգամանքն է: Այս ամենն ուղղված է և կապ ունի առաջիկա ընտրությունների հետ: Իրականում քաղաքական տարին կավարտվի միայն մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

Ինչ վերաբերում է հայ քաղաքականության մեջ մեծ տեղ գրավող ղարաբաղյան հարցին, ապա կարծում եմ, որ այս տարի այդ հարցում փոփոխություններ սպասել չարժեր, և այդպես էլ եղավ: Ուղղակի Ադրբեջանի կողմից ռազմաշունչ հայտարարությունները քչացան, նրա հռետորաբանությունը փոքր-ինչ փոխվեց: Ադրբեջանցի պաշտոնատար անձանց կողմից շփման գծում պատ կառուցելու հայտարարությունները չգիտեմ` որքանով իրականություն կդառնան, սակայն ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտ չի լուծվի. այդպես մտածում են ինչպես Երևանում և Բաքվում, այնպես էլ Մոսկվայում, Վաշինգտոնում և Փարիզում»,- նկատեց քաղաքագետը:

Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատում քննարկված` Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագծին, Իսկանդարյանը նկատեց, որ դրա ընդունման դեպքում Թուրքիայի արձագանքը նյարդային կլինի:

«Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա այն կարող է լուծել միայն թուրքական ղեկավարությունը, իսկ թուրք ղեկավարության համար այս պահի համար դա ամենակարևոր հարցը չէ:»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում