Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան աշխատանքային այցով Վրաստան է ժամանել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը։
Թբիլիսիի օդանավակայանում նա լրագրողներին հայտնել է, որ Վրաստանում անցկացնելու է մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։
Նշվում է, որ մոտ 10 օր առաջ Մարտենսի հրավերով Սաակաշվիլին մասնակցել էր ԵԺԿ համագումարին, և որ Վրաստանում իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը հանդիսանում է ԵԺԿ-ի անդամ։











































