News Georgia-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել է, որ ԵՄ-ը ողջունում է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հարցում Ռուսաստանի և Վրաստանի կողմից ցուցաբերած փոխզիջման գնալու պատրաստակամությունը, ինչը հիմք կհանդիսանա երկու երկրների միջև հետագա մերձեցման համար.
«Վրաստանի հարցում ԵՄ-ը ողջունում է այն փոխզիջումային ոգին, որը ճանապարհ է հարթել ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ երկկողմանի համաձայնագիր կնքելու համար։ Ես հուսով եմ, որ հետագայում առաջընթաց կգրանցվի 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների համատեքստում»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին ԱՀԿ-ի նախարարական կոնֆերանսը հաստատել է այդ կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը։









































