Վլադիմիր Գասպարյանի` ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո այդ համակարգում ոչ միայն բազմաթիվ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, այլև կազմակերպչական: Մեր ունեցած տեղեկություններով՝ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով՝ ոստիկանության բոլոր աշխատակիցներն իրենց տան և բջջային հեռախոսահամարները պետք է գրանցեն ոստիկանության հատուկ մատյանում:
Այդ մատյանում պետք է գրանցվեն նաև ոստիկանության աշխատակիցների ամենամոտ ազգականների հեռախոսահամարները:
Բացի այդ, Վլադիմիր Գասպարյանի հրահանգով՝ ոստիկանության աշխատակիցներն իրավունք չունեն ունենալ անձնական էջեր Facebook, Odnoklassniki կամ հայտնի այլ սոցիալական ցանցերում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի









































