News Georgia-ի փոխանցմամբ՝ քաղաքական փախստականի կարգավիճակում Ֆրանսիայում բնակվող Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին երեկ ընտրվել է ընդդիմադիր «Վրացական» կուսակցության նախագահ։
Թբիլիսիում տեղի ունեցած ֆորումում «Վրացական» կուսակցությունը և «Հանուն միասնական Վրաստանի» շարժումը միավորվել են «Վրացական» կուսակցություն ընդհանուր անվան ներքո։ Վերջինիս նախագահի պաշտոնում միաձայն հաստատվել է Օքրուաշվիլիի թեկնածությունը։








































