Շվեդիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչության գովազդը նպատակ ունի դիտողներին խրախուսել տոների շրջանում նվիրատվություններ և բարեգործություներ անելու, բայց, միևնույն ժամանակ, այն ներկայացնում է Սանտա Կլաուսի դերը չափազանց յուրահատուկ ձևով:
Չնայած ուրիշներին օգնելը ազնիվ արարք է համարվում՝ բայց Սանտան կարծես թե այդ ամենը մի քիչ այլ կերպ է ընկալում և փորձում է վաճառել ՅՈԻՆԻՍԵՖ-ի կողմից առաջարկվող մալարիայի դեմ հաբերն ու պատվաստանյութերը:
The Blaze-ը գրում է, որ Սանտան գովազդում ասում է . «Ես աղքատ երկրներ նվերներ չեմ տանում»: Որից հետո ներկայացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի յուրօրինակ կարգախոսը՝ «Մենք անում ենք այն, ինչ Սանտան չի անում»:
Նույն աղբյուրը նշում է, թե հետաքրքիր է՝ այս գովազդով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Սուրբ Ծննդի ի՞նչ պատկեր է փորձել ստեղծել:









































