Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Ֆրանսիայի Սենատը հավանության արժանացնի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը.
«Եթե Ֆրանսիայում հաստատվի տվյալ օրինագիծը, ապա Թուրքիան կձեռնարկի պատասխան միջոցներ, և իր խորհրդարանի դիտարկմանը կներկայացնի 1945 թվականին Ֆրանսիայի կողմից Ալժիրում 45,000 տեղի բնակիչներին «ցեղասպանության ենթարկելու» բանաձևը։ Թուրքիան մշտապես պատրաստ է բացել Հայոց ցեղասպանության հետ կապված իր արխիվները»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին անդրադառնալու է դեկտեմբերի 22-ին։ Օրինագծի հաստատման դեպքում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը հերքողները կպատժվեն մեկ տարի ազատազրկմամբ և 45,000 եվրո տուգանքով։








































