Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

1915թ. այս օրը ծնվել է լեգենդար ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Էդիթ Պիաֆը (տեսանյութ). (պատմություն)

1915թ. այս օրը ծնվել է լեգենդար ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Էդիթ Պիաֆը:

Մանկությունը

Ըստ ընդունված վարկածի Էդիթ Պիաֆը ծնվել է Բելվիլ քաղաքի փողոցային լապտերներից մեկի տակ, ինչը դժվար թե համապատասխանում է իրականությանը։ Մայրը` Անիտա Մայարը, անհաջողակ դերասանուհի էր, որը հանդես էր գալիս Լինա Մարսա բեմական անվան տակ։ Հայրը` Լուի Գասսոնը, փողոցային աճպարար էր։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին կամավոր զինվորագրվել է, մեկնել է ճակատ։ Առաջին անգամ արձակուրդ է ստանում 1915թ. վերջերին` իր նորածին աղջկան տեսնելու համար։

Երկու տարի հետո Լուի Գասսիոնն իմանում է, որ կինը նրան լքել է, իսկ աղջկան թողել է իր ծնողների մոտ։ Տեսնելով, որ Էդիթն ապրում է չափազանց վատ պայմաններում` Լուին տեղափոխում է աղջկան Նորմանդիա` իր մոր մոտ, որը հասարակաց տուն էր պահում։

Նորմանդիայում պարզ դարձավ, որ Էդիթը բացարձակապես կույր է։ Կյանքի առաջին իսկ ամիսներին նրա մոտ ի հայտ էր եկել կեռատիտ, սակայն Մայար ամուսինները չէին նկատել հիվանդության զարգացումը։ Երբ այլևս բուժման որևէ հույս չէր մնացել տատիկը տարավ Էդիթին Լիզյե քաղաք` սբ. Թերեզայի գերեզման, որը հայտնի ուխտատեղի էր, յուրաքանչյուր տարի այնտեղ հավաքվում էին հազարավոր ուխտավորներ ամբողջ Ֆրանսիայից։ Ոիւտագնացությունից գրեթե անմիջապես հետո` 1921թ. օգոստոսի 19-ին Էդիթը նորից սկսեց տեսնել։ Նա 6 տարեկան էր։

Շուտով Էդիթը գնաց դպրոց, սակայն քաղաքի բնակիչները չէին ցանկանում իրենց երեխաների կողքին տեսնել մի աղջկա, որն ապրում է հասարակաց տանը, ուստի որոշ ժամանակ անց Էդիթը ստիպված եղավ թողնել ուսումը: 1924թ. հայրը տանում է Էդիթին իր հետ` Փարիզ, որտեղ նրանք միասին սկսում են աշխատել հրապարակներում. հայրը ցույց էր տալիս ակրոբատիկ տրյուկներ, իսկ նրա իննամյա աղջիկը երգում էր։ Էդիթը գումար էր վաստակում փողոցային երգեցողությամբ այնքան ժամանակ, մինչև նրան վերցեցին «Ժուան -լը-Պեն» կաբարե:

Երիտասարդությունը

1932 թ. ծանոթանում է Լուի Դյուպոնի հետ (Louis Dupont), մեկ տարի հետո նրանց մոտ ծնվում է դուստր՝ Մարսելը (Marcelle)։ Սակայն Լուին չէր համակերպվում, որ Էդիթը չափազանց շատ ժամանակ էր հատկացնում իր աշխատանքին՝ պահանջելով թողնել այն։ Էդիթը հրաժարվում է, և նրանք բաժանվում են։ Սկզբում դուստրը մնում էր մոր հետ, սակայն մի օր վերադառնալով տուն Էդիթը չի գտնում նրան տանը։ Լուի Դյուպոնը վերցրել էր աղջկան՝ հույս ունենալով, որ սիրելի կինը կվերադառնա իր մոտ։ Սակայն հոր մոտ գտնվելու ժամանակ Մարսելը վարակվում է գրիպով և մահանում (1935)։ Մարսելը Էդիթի միակ երեխան էր։

1935թ. Էդիթի տաղանդը նկատեց «Ժերնիս» կաբառեի տեր Լուի Լեպլեն (Louis Leplée)՝ հրավիրելով նրան հանդես գալ իր ծրագրում։ Նա սովորեցրեց Էդիթին աշխատել նվագակցողի հետ, ընտրել և բեմականացնել երգերը, բացատրեց, թե ինչ մեծ նշանակություն ունեն արտիստի բեմական հագուստը, նրա ժեստերը, դիմաշարժությունը, բեմական վարքը։ Հենց Լեպլեն գտավ Էդիթի համար Պիաֆ բեմական անունը (փարիզյան արգոյի վրա նշանակում է «ճնճղուկ»)։ «Ժերնիսի» աֆիշների վրա նրա անունը տպված էր որպես «Փոքրիկ Պիաֆ»։

Առաջին իսկ ելույթներից Պիաֆի հաջողությունը շռնդալից էր։ 1936թ. փետրվորի 17-ին Պիաֆը՝ ֆրանսիական էստրադայի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք էին՝ Մորիս Շևալյեն, Միստինգետը, Մարի Դյուբան, հանդես է գալիս «Մեդրանո» կրկեսում մեծ համերգով։ Սակայն հաջող վերասլացքը ընդհատվեց ողբերգությամբ՝ շուտով գլխին ատրճանակի կրակոցով սպանվեց Լուի Լեպլեն։ Էդիթ Պիաֆը հայտնվեց կասկածյալների ցուցակում, քանի որ Լեպլեն փոքր գումար էր կտակել նրան։ Թերթրերը ուռճացրեցին այդ պատմությունը, և կաբառեյի այցելուներն իրենց թշնամաբար էին ընդունում Էդիթի ելույթները՝ գտնելով, որ նրանք իրավունք ունեն «պատժել հանցագործին»:

Նոր Վերելք

Շուտով Էդիթը ծանոթանում է Ռայմոն Ասսոյի հետ, որը վերջնականապես ամրագրեց երգչուհու հաջողությունները։ Նա սովորեցրեց Էդիթին ոչ միայն նրա մասնագիտությանն անմիջականորեն վերաբերվող նոր ունակություններին, այլ նաև այն բոլորին, ինչ անհրաժեշտ է կյանքում՝ էթիկետի օրենքներին, հագուստ ընտրելու շնորհքին և այլն։

Հիմնվելով Էդիթի անհատականության վրա՝ Ռայմոն Ասսոն ստեղծեց «Պիաֆի ոճը», նա գրեց երգեր, որոնք սազում էին միայն իրեն՝ «Փարիզ- Միջերկրական ծով», «Նա ապրում էր Պիգալ փողոցում», «Իմ լեգեոները», «Դրոշ լեգեոնի համար»:

Հենց նա հասավ այն բանին, որ Էդիթը հանդես գա «АВС» մյուզիկ-հոլլում, որը Փարիզի ամենահայտնի համերգային հարթակն էր։ Նա նաև համոզեց երգչուհուն փոխել իր բեմական անունը է «Փոքրիկ Պիաֆից»՝ «Էդիթ Պիաֆ»։ «АВС»-ում ելյութից մյուս օրը մամուլը գրեց. «Երեկ „АВС“ բեմի վրա Ֆրանսիայում ծնվեց մեծ երգչուհի»։ Յուրօրինակ ձայնը, իսկական դրամատիկական տաղանդը, աշխատասիրությունը և փողոցում մեծացած աղջկա նպատակասլացությունը Էդիթ Պիաֆին տարան դեպի հաջողության բարձունքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում