Իրանի իշխանությունները հայտնել են, որ ձերբակալել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության համար աշխատող լրտեսներից մեկին:
Իրանի պետական լրատվամիջոցը հայտնել է, որ լրտեսը ծագումով իրանցի է և կասկածելի հետախուզական ուսուցում է անցել ԱՄՆ-ի` Իրաքում և Աֆղանստանում տեղակայված ռազմական բազաներում:
ԱՄՆ պաշտոնյաները BBC-ին տված հարցազրույցի ժամանակ ասել են, որ հերքում են նման տեղեկատվությունը: Նրանք դա համարում են ԱՄՆ-ի դեմ Իրանի կողմից իրականացվող պրոպագանդա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը բազմիցս մեղադրել է Իրանին միջուկային ծրագիր ունենալու մեջ, և Իրանը միշտ հերքել է այդ մեղադրանքները:







































