«Ջեյսոնը ռոմանտիկ է, և երբ ես նրան խնդրում էի ինձ պատմել Բրիթնիի բնավորության մասին, և թե ինչ նշանակություն պետք է մատանին ունենա նրանց համար, որպեսզի ես ներշնչվեմ դրանից, նրա պատասխանը միշտ նույնն էր` Բրիթնին արքայադուստր է»,– պատմել է Լեյնը:
Հենց այս գաղափարով էլ պատրաստվել է Բրիթնիի սպիտակ կլոր ադամանդով մատանին: Ջեյսոնը չի ցանկացել չափազանց մեծ քարով մեծ մատանի:
Ամբողջ անցած ամսվա ընթացքում, երբ Ջեյսոնն ու Բրիթնին ճանապարհորդելիս են եղել, Ջեյսոնը հաղորդագրությունների միջոցով կապի մեջ է եղել Լեյնի հետ և քննարկել է մատանու տեսքը: Նա մատանին տեսել է առաջարկություն անելուց մեկ շաբաթ առաջ միայն և, իհարկե, չափազանց գոհ է եղել ստացված արդյունքից:
Ըստ Լեյնի՝ շատ մեծ երջանկություն է սպասվում այս զույգին, քանի որ Ջեյսոնը շատ է սիրում Բրիթնիին և նրան իր արքայադուստրն է համարում, իսկ Բրիթնին այժմ ունի «արքայադստերը վայել» մատանի:







































