Տոնակատարության ժամանակ, որը նվիրված է եղել 1830 թ. մահացած Վենեսուելայի անկախության համար պայքարի առաջնորդ Սիմոն Բոլիվարին, Ուգո Չավեսը ներկայացրել է նոր թանկարժեք դագաղ՝ երկրի ազգային հերոսի մնացորդներով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բոլիվարի մնացորդներով դագաղը, որը զարդարված է ադամանդներով, մարգարիտներով և ոսկե աստղերով, կտեղադրվի այժմ կառուցվող դամբարանում:
Անցած տարի Ուգո Չավեսը հրամայել էր էքսգաումացիայի ենթարկել ազգային հերոսի մարմնի մնացորդները, որպեսզի ապացուցի իր վարկածն այն մասին, որ նա սպանված է եղել: Սակայն Բոլիվարի մահվան իրական պատճառը չի հաջողվել պարզել:
Շատ պատմաբաններ կարծում են, որ նա թոքախտից է մահացել:








































