Օխոտի ծովում` Սախալինի ափերից 200 կիլոմետր հեռավորության վրա, այսօր շուռ է եկել և խորտակվել Кольская կոչվող հորատման հարթակը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Փրկարարները դրանից հետո հայտնաբերել են չորս մարդու դիակ: Փրկվել է 14 մարդ:
«Ներկա պահին հայտնաբերվել է չորս մարդու մարմին, նրանք կյանքի նշաններ չեն ցուցաբերում»,- կիրակի օրը հեռախոսով РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության՝ Հեռավորարևելյան շրջանի աշխատակիցը:









































