Իմ ելույթի բարձրորակ տեսագրությունը համացանցում բոլորովին վերջերս հայտնվեց, իսկ մարդիկ հանրահավաքում բողոքում էին, որ վատ է լսվում: Այդ իսկ պատճառով ես որոշեցի ելույթիս մոտավոր տեքստը այստեղ դնել: Հնչեցրածի հետ կարող են աննշան տարբերություններ լինել բառերի մակարդակում:
Առաջին հերթին, ընտրությունների արդյունքների մասին: Ես կյանքիս ուղիղ կեսը ապրել եմ փոքր հայրենիքումս` Վոլոգոդսկի շրջանում, կյանքիս մյուս կեսը ապրում եմ Մոսկվայում և միանգամայն պատկերացնում եմ այս երկու շրջանների բնակչության տրամադրությունը: Վոլոգոդսկի շրջանում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 33 տոկոսը: Չնայած այս շրջանը միանգամայն պահպանողական-վստահելի տարածք է, «Վոլոգոդսկի ուղեկցորդները կատակել չեն սիրում» և նման բաներ, սակայն այս ցուցանիշը ինձ ընդհանրապես չզարմացրեց: Ես այդպես էլ մտածում էի, այո, իմ հայրենակիցների մեկ երորրդը խորհրդային կարգերի կողմնակիցն է, ոչ ավելին:
Եվ Վոլոգոդսկի նահանգապետ Պոզգալովը երեկ Սուրկովի հետ հանդիպումից հետո կարող էր ազնվորեն ասել մամուլին,- «Մեզ մոտ արդար ընտրություններ տեղի ունեցան, ես ի՞նչ մեղք ունեմ»: Սակայն ահա Մոսկվայում «Եդինայա Ռոսիայի» հավաքած 50 տոկոսին դժվար է հավատալ: Վոլոգոդսկի շրջանը առաջին անգամ ավելի լիբերալ է, քան Մոսկվա՞ն: Դա ոչ թե ճշմարտանման չի, այլ ուղղակի ծիծաղելի է: Ես նախագահական ընտրությունների ժամանակ հաշվառման տեղեկանք կվերցնեմ ու կգնամ մորս մոտ: Էնտեղ հույս կա, որ իմ ձայնը ճիշտ կհաշվարկեն:
Երկրորդ, ես ուզում եմ դիմել նրանց, որոնք հեռուստատեսությունը զոմբոարկղ են անվանում: Այդպիսիները մեծամասնությո՞ւն են կազմում: Սակայն միայն դուք կարող եք ստիպել հեռուստատեսությանը փոխվել: Կարելի է մեկմեկու փոխանցել այն հոլովակը, որ կոչվում է «Դուք սուրկովյան քարոզչությունն եք» կամ հաղորդավարի տրաֆարետային պատկերը` «Կա այդպիսի մասնագիտություն` ամեն երեկո ստել» մակագրությամբ: Կարելի է և պետք է:
Ամենաթողության միջավայր չպետք է ունենան նրանք: Եվ այնուամենայնիվ, դրանք ներցանցային ուրախություններ են: Նույնիսկ ԿԸՀ տվյալներով ձայների կեսը գնացել է իշխանության կուսակցությանն ընդդիմադիր ուժերին: Այո, նրանց օգտին քվեարկել են նաև ստիպված: Այո, համակարգային ընդդիմության սկզբունքայնությունը անթերի չի և Դուման, որտեղ նրանք նախկինում էլ ներկայացված էին և մասնակցում էին նիստերին, համա թե խորհրդարան է:
Ամեն ինչ այդպես է: Սակայն պետք է ելնել տրված իրավիճակից: Եվ եթե ձեզ թանկ են ձեր քվեները և ձեզ դուր չի գալիս հեռուսատեսությունը, պահանջեք ձեր պատգամավորներից, որպեսզի եթերում հավասարապես լինեն իշխանությունն ու նրա ընդդիմադիրները: Թող խորհրդարանական հանձնաժողով կազմեն` նորից իշխանության և ընդդիմության հավասար ներկայացվածությամբ: Եվ թող այդ հանձնաժողովը միջոցներ ձեռնարկի հեռուստալրագրությունը քարոզչության և ագիտացիայի ենթակայության տակից ազատագրելու ուղղությամբ: Ինչո՞ւ է հեռուստաալիքների տեղեկատվական քաղաքականությունը, նույնիսկ առանձնապես չթաքցնելով, կարգավորում նախագահի աշխատակազմը: Ո՞վ է ընտրել այդ չինովնիկներին: Ո՞ւմ վստահության մանդատով են նրանք օժտված: Նրանք մեզ մեր փողերով սովորեցնում են հայրենի՞քը սիրել: Նրանք իրենք իրենք են ցույց տալիս:
Ի՞նչ աստիճան պետք է բույսի տեղ դնես քո համաքաղաքացիներին, որ նրանց հրամցնես «Եդինայա Ռոսիայի» համագումարի մասին հյուսիսկորեական ոճի հաշվետվություններ և լրատվական թողարկումներ` «Եվ այս ամենը` նրա մասին» նշանաբանով: Ի՞նչ աստիճան պետք է չհասկանաս երկիրդ, որպեսզի չզգաս, որ արդեն վաղուց մարդկանց նյարդայնացնում է այս ամբողջ ներկայացումը ամֆորաներով, կոմբայններով և բադմինտոններով: Տասներկու տարի հեռուստատեսությունը փառաբանում է մեկ հերոսի: Լավ, մեկուկես: Ինչպես Ժվանեցկու մոտ. «Եթե իմ տանը մեկ պատուհան կա, ինչպիսի՞ վարկանիշ այն պետք է ունենա»: Այդ հեռուստացուցադրությունների վարկանիշից էլ ձևավորվում է քաղաքական վարկանիշը, ուրիշ ոչ մի բանից: Սակայն ընտրությունները ցույց տվեցին, որ փոփոխությունների պահանջ կա, առաջ շարժվելու պահանջ, առանձնապես երբ մեզ առաջարկվեց տասական թվականներին նորից ապրել զրոյական թվերի հերոսի հետ:
Որպեսզի հասկանանք, թե ինչ ենք մենք ուզում, ինչպես փոխվել և ուր պետք է շարժվի երկիրը, պետք է հասարակական երկխոսություն, ինչ չի եղել այս տասներկու տարիների ընթացքում: Եթերում կարծիքների բազմազանություն է պետք, իրական քաղաքական մրցակցություն, գաղափարների պայքար: Այդ ժամանակ էլ կհայտնվեն նոր առաջնորդներ և այդ ժամանակ, մեկ էլ տեսար` վերջապես կմարի այն մանկական լացը, թե Պուտինը այլընտրանք չունի: Ահա 89 թվականին, երբ Գորբաչողը հանձնարարեց ժողովրդական դեպուտատների առաջին համագումարը հեռարձակել, նոր լիդերներ հայտնվեցին, այդ թվում` Անատոլի Սոբչակը: Որտե՞ղ կլիներ այսօրվա ողջ իշխանությունը, եթե այն ժամանակ չլիներ քաղաքական մրցակցություն և էլիտաների հերթափոխ: Մինչ այդ պահը այլընտրանք չկար Նիկոլայ Ռիժկովին և Եգոր Լիգաչովին, աստված նրանց երկար կյանք տա:
Եվ վերջինը: «Չենք մոռանա, չենք ների» նշանաբանը, իհարկե, լավն է: Սակայն բավարար չէ դա գոռալ դեկտեմբերի 5-10-ը: Ընտրությունները մեկ օրվա սխրանք չեն, երբ քվեարկում ես այնպես, ինչպես ուզել ես: Դա սեփական անձի հանդեպ ամենօրյա պահանջ է: Սեփական շահերը պաշտպանելու պահանջ և դա նաև սեփական պատգամավորներից պահանջելու ունակություն: Պետք է ամենօրյա աշխատանք, պետք է ընտրողների միավորումներ ստեղծել, որոնք կարտահայտեն ընդհանուր դիրքորոշումը: Նման բան մեզ մոտ երբեք չի եղել, ընտրողի և պատգամավորի կապի տեխնոլոգիան էլ մանդատի գործողության ընթացքում մեզ մոտ մշակված չի: Բացի դրանից մենք ճակատագրական ազգային գիծ ունենք` ինքնակազմակերպման և ինքնակարգավորման ցածր հմտություններ: Սակայն եթե այսօր հեռուստացույցով, իսկ այնտեղ ողջ ափին կանգնած են հեռուստատեսության ավտոբուսները, մենք լսում ենք հերթական անամոթ անհեթեթությունը, որ ժողովրդին այստեղ Հիլարի Քլինթոնն է հավաքել հասցեական sms-հաղորդագրություններով և ընդհանրապես, որ այս ամենը «դեռ Չերչիլն է մտածել 18 թվին», դե որ Ռուսաստանը փլուզի, այդ ժամանակ էլ պետք է կրկնել. «Չենք մոռանա և չենք ների»:
Չենք մոռանա: Չենք ների:
E էլեկտրոնային պարբերական (ejournal.am)











































