Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Facebook-ում բացվել է «Ռալֆ Յիրիկյան-ՀՀ նախագահ» էջը

Facebook-ում բացվել է «Ռալֆ Յիրիկյան – ՀՀ նախագահ» անունով էջը, որն արդեն ունի 300-ից ավելի անդամներ: Էջում տեղադրված լուսանկարներն ու նյութերը բավական լավ մտածված ու մշակված են, ինչը հաստատում է փորձագետների այն կարծիքը, որ էջը ինքնաբուխ նախաձեռնություն չէ:

Հիշեցնենք, որ 2011թ. նոյեմբերի 30-ին ռուսական Cnews-ը տարածել էր հետևյալ տեղեկություն այն մասին, որ ռուսական «MTC-ը ֆինանսավորում է Հայաստանի պոտենցիալ նախագահ Ռալֆ Յիրիկյանին»: Ապա մանրամասնում. «Мобильные телесистемы» (МТС) ընկերությունը 90 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել լիբանանցի ձեռնարկատերեր Պիեռ և Մուսա Ֆատուշներին, որոնք МТС-ին պատկանող հայկական բջջային օպերատոր «Ղ-Տելեկոմի» (առևտրական ապրանքանիշը` Vivacell – MTS) համասեփականատերերն են: Շուկայի մասնակիցները չեն բացառում, որ վարկը կարող է պետք գալ Ֆատուշների նկատմամբ բարեկամաբար տրամադրված «Ղ-Տելեկոմի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի քաղաքական ձգտումներն իրականացնելու համար, որին դիտում են որպես ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու:

Ինչպես հաղորդում է Cnews-ը` MTS-ը մինչև 2016թ. երկարացրել է Ֆատուշների ընտանիքից «Ղ-Տելեկոմի» ակցիաների 20%-ը գնելու վերաբերյալ 2 օպցիոն համաձայնագրերը: 2007թ. МТС-ը Ֆատուշներից 260 մլն եվրոյով ձեռք էր բերել International Cell Holding օֆշորի ակցիաների 80%-ը՝ 3 տարիների ընթացքում վճարելով միայն 50 մլն եվրո: Այդ ժամանակ կողմերը call- և put- օպցիոն համաձայնագրեր էին կնքել մնացած 20% ակցիաների վերաբերյալ: Դրանցից առաջինը МТС-ին հնարավորություն էր ընձեռում գնել այդ փաթեթը, մյուսը Ֆատուշներին իրավունք է տալիս վաճառել МТС-ի ակցիաները: Երկու օպցիոնային համաձայնագրերի նախնական ժամկետը լրացել է 2012թ.:

Նոր պայմանավորվածության համաձայն` call օպցիոնի իրականացման դեպքում МТС-ը կարող է մնացած գումարը գրանցել Ֆատուշների պարտքի դիմաց: Իսկ put-օպցիոնը Ֆատուշները կարող են իրականացնել միայն վարկի վճարումից հետո: Գործարքին մոտ կանգնած աղբյուրները վկայում են, որ այդպիսով МТС-ն օգնել է բիզնեսի իր գործընկերներին և միաժամանակ առաջ տարել իր սեփական շահը:

«Ղ-Տելեկոմի» մրցակից աղբյուրներից մեկը МТС-ից գումարներ ստանալու Ֆատուշների ցանկությունը համարում է քաղաքական քայլ, որն ուղղված է նրա գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի քաղաքական ամբիցիաները բավարարելուն: Ինքը՝ Յիրիկյանը, ծնվել է Լիբանանի հայկական ընտանիքում , 2001թ. եղել է Լեռնային Ղարաբաղում և գլխավորել Ֆատուշների հիմնադրած «Ղ-Տելեկոմ» ընկերությունը:

2004թ. Հայաստանի իշխանությունները «ԱրմենՏել» ընկերությանը զրկեցին բջջային կապի բացառիկ արտոնագրից՝ այն տալով «Ղ-Տելեկոմին»: Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և տրանսպորտի ու կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն իրենց հետաքրքրություններն ունեն ընկերությունում:
Այժմ ԱՊՀ երկրներում «Ղ-Տելեկոմը» МТС-ի միակ «դուստրն» է, և ռուսական ընկերությունը ակտիվների ձեռքբերումից հետո չի փոխել մենեջմենթը:

Cnews-ի զրուցակիցը նշել է, որ այս ընկերությունը առավել, քան МТС խմբի մյուս օպերատորները, շատ է ծախսում բարեգործության վրա, ընդ որում` այդ գումարները հավաքվել են Լիբանանում հայկական համայնքի կողմից:

Բացի այդ, «Ղ-Տելեկոմը» ակտիվորեն իր գործունեությունը գովազդում է ԶԼՄ-ներում, ինչը առիթ է այն դարձել լուրերի տարածմանը, թե Յիրիկյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին:

МТС-ը հրաժարվել է որևէ մեկնաբանությունից` կապված Յիրիկյանի քաղաքական ամբիցիաների և «Ղ-Տետլեկոմի» ծախսերի հետ:

Այս տեղեկության տարածումից հետո «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը հերքել էր այս լուրը պնդելով, թե Յիրիկյանը նախագահ դառնալու հավակնություններ չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում