Անտարկտիդայի մոտ գտնվող ռուսական «Սպարտա» տրալերը վթարի է ենթարկվել: Անձնակազմին հաջողվել է վերականգնել վնասված հատվածը և դադարեցնել ջրի հոսքը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ծովային փրկարարական-կոորդինացնող կենտրոնը:
Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը, ռուսական «Սպարտա»-ին օգնության է հասել Նոր Զելանդիայի նավահանգստում գտնվող հարավ-կորեական սառցահատը, ինչպես նաև «Հերկուլես» ռազմատրանսպորտային ինքնաթիռը:
Հիշեցնենք, այսօր տրալերը բախվել էր մեծ սառցե կտորի, ինչի հետևանքով այն լցվել էր ջրով:
Տրալերի անձնակազմում են 15 ռուսներ, 16 ինդոնեզացիներ և մեկ ուկրաինացի:







































